-
11.11.2015|
14:14
Le Monde-ը գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ընթրիքից մենյուի պատճառով:
-
11.11.2015|
14:13
Նոյեմբերի 11-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
11.11.2015|
14:12
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե մեծ է հավանականությունը, որ Վրաստանն իրանական գազ կստանա:
-
11.11.2015|
14:12
Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում Եվրոպական հանձնաժողովը գնահատել է. հայկական պատրիարքարանի նպատակը՝ համալսարանում բացել հայերենի և հայկական եկեղեցական հաստատությունների համար սպասավորներ պատրաստող բաժին, տարիներով մնում է չիրագործված:
-
11.11.2015|
14:09
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան գերակայություններն են՝ խթանել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին և խրախուսել քաղաքացիական հասարակության կայացումը՝ Երևանում՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի միջոցառմանը հայտարարեց դեսպան Ռիչարդ Միլզը:
-
11.11.2015|
14:06
Երկուշաբթի օրը Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նրանք վերահաստատել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարմությունը:
-
11.11.2015|
11:54
Նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված նոյեմբերին նշվող երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, իսկ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օրը)։
-
10.11.2015|
17:56
IRNA գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առաջիկա եվրոպական շրջագայության շրջանակներում հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
-
10.11.2015|
17:55
Գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջանակներում պետությունների ստանձնած էկոլոգիական պարտավորությունների կատարման վերահսկողությունը պետք է դրվի միջազգային մասշտաբի հատուկ վերահսկող կառույցի վրա՝ կարծում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
10.11.2015|
17:55
Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին առաջընթացի մասին տարեկան զեկույցում ընդգծել է, որ Թուրքիայում բացասական միտումներ կան իրավունքի գերակայության, խոսքի ազատության և ազատ հանրահավաքների սկզբունքների պահպանման ոլորտում։ Հանձնաժողովը մատնանշել է Թուրքիայի դատական համակարգի ոչ կատարյալ լինելը։